Աննա Հակոբյանի ցնցող պատասխանը ադրբեջանցի լրագրողի հարցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրասիական մեդիա ֆորումին ադրբեջանցի լրագրողը փորձել է հասկանալ, թե ինչու է Աննա Հակոբյանի որդին ծառայում Արցախում ,ավելին, թե ինչպես կարելի է խոսել չատելուց, եթե Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին մեկնել է Արցախ ու պարել:

«Դուք և Ձեր ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը հայտնի եք որպես՝ Հայաստանում իշխանությունը 20տարի զավթած Քոչարյանի և Սարգսյանի ռեժիմի դեմ պայքարողներ։ Բայց հետաքրքիր է, որ դուք ձեր որդուն զինծառայության եք ուղարկել Լեռնային Ղարաբաղ»- հարցրել է ադրբեջանցի լրագրողը.

Այստեղ հանդիպման մոդերատորը ստիպված ընդհատեց ադրբեջանցուն՝ «Թույլ տվել ընդհատել. Հայտարարություն անելու փոխարեն՝ հարցը տվեք.»

Այնուհետև լրագրողը շարունակեց իր հարցը.
«Պարոն Փաշինյանը մայիսի 8-ին գնացել է Ղարաբաղ և տեսախցիկների առջև պարեք։ Ինչպես է հնարավոր ստեղծել վստահություն նման քայլերից հետո?»

Երկրորդ հարց տալ թույլ չտվեցին.

Աննա Հակոբյանը պատասխանել է, որ չի ցանկանում մտնել մանրամասների ու քաղաքականության մեջ և իր ուղերձը ներկայացնում է որպես կին և մայր:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *