Վաշինգտոնի Մայր տաճարում հնչել է հայկական դուդուկը` Ջիվան Գասպարյանի կատարմամբ, որտեղ արտացոլվել է նաև հայոց այբուբենը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վաշինգտոնի Մայր տաճարում հնչել է հայկական դուդուկը` Ջիվան Գասպարյանի կատարմամբ… արտացոլվել է նաև հայոց այբուբենը

Հայոց Ոդիսական. Նռան գույնը Վաշինգտոնում

Այս օրերին, մինչև Հայաստանը սահմանադրական հանրաքվեով է զբաղված, Վաշինգտոնի մայր եկեղեցում` Ազգային տաճարում, որտեղ ննջում է մեր ժողովրդի խոշորագույն բարեկամ, ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրոու Վիլսոնը, որի գերեզմանի գլխավերեւում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը և Հռիփսիմեի վանքի քանդակը, անկրկնելի և հիասքանչ համերգ է տեղի ունեցել:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է Կատարել Արսեն Խառատյանը:

Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակին նվիրված «Հայոց Ոդիսական. Նռան գույնը» խորագրով համերգի ժամանակ, Վաշինգտոնի Մայր տաճարում հնչել է հայկական դուդուկը` Ջիվան Գասպարյանի կատարմամբ:

Փարիզի Աստվածամոր տաճարի նախատիպի վրա կառուցված այս կարեւորագույն կոթողի պատերին է արտացոլվել հայոց այբուբենը:

Ի դեպ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված համերգի 800 ամերիկացի և ամերիկահայ հրավիրյալներին է միացել նույնպես Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Համերգի մի հատվածի տեսանյութը հղումով, լուսանկարները` Վաշինգտոնում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *