Արամ Ասատրյանը ծնվել է Վաղարշապատում, Արևմտյան Հայաստանից տեղափոխված փախստականների ընտանիքում։ Փոքր հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, սակայն հայտնի է դարձել 1980-ական թվականների կեսերից։
1985 թվականին Լևոն Աբրահամյանի, Խաչիկ Սահակյանի, Սուրեն Գասպարյանի եւ Սիմոն Սիսոյանի հետ միասին ստեղծել է սեփական խումբը։
Հայրենասիրական ու սիրային երգերով ելույթներ էր ունենում Արցախյան պատերազմի մասնակիցների համար։ Թե նրան, և թե նրա եգերը ժողովուրդը շատ էին սիրում.
2003 թվականին Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարությունը Արամ Ասատրյանին պարգևատրել է «Գուսան» պատվավոր տիտղոսով։ Արամ Ասատրյանը կյանքից հեռացել է 2006 թվականի նոյեմբերի յոթին սրտի կաթվածից:
Պարզվում է, Արամ Ասատրյանի եղբոր որդին ևս երգիչ է։ Ժողովուրդը նրան և տեսքով և ձայնով նմանեցնում է Արամ Ասատրյանին։ Ձեզ ենք ներկայանցնում Հովհաննես Ասատրյանի անզուգական կատարումներից մեկը, որը մեծ տարածում գտավ համացանցում և քննարկումների առիթ դարձավ.
Տեսանյութը կարող եք դիտել ստորև.