Նիկոլի շտապ լայվը՝ օդանավից․ ՑՆՑՈՂ ԷՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ուղղաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում:

Փաշինյանին ուղեկցում են տիկին Աննա Հակոբյանը, ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման նախարար, ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը եւ ուրիշներ:

Փաշինյանին Ագարակի կենտրոնում դիմավորեցին բնակիչներ: Այս պահին արդեն մեկնարկել է «Այո»-ի քարոզչությունը. Վարչապետի գլխավորությամբ զբոսանք է սկսվել քաղաքի փողոցներում: Ագարակցիներին առաջարկում են քարոզչական բուկլետներ՝ «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագրեր»: Վարչապետը ագարակցիներից աջակցության խոսքեր է լսում, շփվում շատերի հետ, կոչ անում ապրիլի 5-ին անպայման գնալ ընտրական տեղամասեր, մասնակցել հանրաքվեին:

Ագարակից հետո քարոզչություն է տեղի ունենալու նաեւ Մեղրիում: Ժամը 11.40-ին Մեղրիի համայնքապետարանի դիմացի տարածքում նախատեսված է հանրահավաք։

Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջում ուղիղ եթեր էր մտել և մանրամասներ ներկայացրել այսօր կայանալիք քարոզարշավի մասին

Հիշեցնենք, որ հանրաքվեի է դրվելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին եւ ՍԴ 6 անդամների պաշտոնից հեռացնելու հարցը:

Տեսանյութը՝ ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *