Պորտապար հայկական Քոչարիի ներքո, ուկրաինական «Պարիր, թե կարող ես» նախագծի ընթացքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պորտապարի ծագումը շատ կողմերով պարուրված է Արևելքի մասին պատմող միֆերով (արևելքի գեղեցկուհիներ, հարեմներ, հարճեր և այլն), որը վերածնվել է 20-րդ դարում, սինթետիկ պարային տեխնիկայի հիման վրա՝ 19-20-րդ դարերի եվրոպական կաբարե, գնչուական պարեր (10-րդ դարում Հնդկաստանից թափանցած Եգիպտոս) ու տեղական արաբական պարային ավանդույթներ (կոնքերի ռիթմիկ շարժումներ), որոնք մոռացվել էին իսլամի բազմադարյա տիրապետության օրոք։

Պորտապարի ժամանակակից ծագման մասին զուտ հիմնական փաստարկն այն է, որ արաբական ժողովրդական պարերն ունեին խմբակային բնույթ, իսկ իսլամի պարտադրած հանդերձանքը անհամատեղելի է պորտապարուհու հանդերձանքի հետ։

Ամեն դեպքում, Մերձավոր Արևելքում մինչարաբական ժամանակաշրջանը, գոյություն ուներ պարային մշակույթ, որի վերաբերյան վկայություններ կան նույնպես Աստվածաշնչում:

Ուկրաինական «Պարիր, թե կարող ես» նախագծի ընթացքում բեմ դուրս եկավ պարուհի, ում անունն է Էլմիրա Իսմալովա ու սկսեց ցույց տալ իր պարային հմտությունները՝ Մերձավոր Արևելքում ու արաբական երկրներում մեծ տարածում ունեցող պորտապարով։

Նա իր պարային բարդ շարժումները ներկայացնում էր զանազան ռիթմերի տակ ու հանկարծ հերթական ռիթմը հայկական քոչարիի ռիթմն էր, որի հայկական լինելու մասին պարուհին երևի տեղյակ չէր։

Ձեզ ենք ներկայացնում այդ տեսանյութը.
Քոչարին սկսվում է տեսանյութի 2։35 րոպեից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *