Անահիտ և Բորիս Ադամյանները նվաճել են ժյուրիի անդամների սրտերը և դարձել “Ну-ка, все вместе ” մանկական հաղորդման հաղթողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ քույրն ու եղբայրը երգում էին, Դահլիճը ծափահարում էր, իսկ ժյուրիի 98 անդամները ձայնակցում էին նրանց ։Դուետի ելույթը չի տպավորել միայն Սերգեյ Լազարեւին։
 10-ամյա Բորիս և 16-ամյա Անահիտ Ադամյանը կատարել են “All the right moves” հիթը և նվաճել հանդիսատեսին ու “Ну-ка, все вместе” հաղորդաշարի հաղորդավարներին՝ առաջատարների հնգյակում զբաղեցնելով առաջին տեղը ։

Անահիտը եւ Բորիսը հայտնի տաղանդավոր և սիրված հայ դերասան, կոմիկ Աշոտ Ղազարյանի թոռներն են:

Աղջիկը արդեն յոթ տարի զբաղվում է վոկալով, բայց նրա եղբայրը՝ Բորիսը, վստահ է, որ դուետի հաջողությունը երգում չէ, այլ իր խարիզմայում: Տղան դա պատճառաբանել է նրանով, որ դուետի ելույթից անմիջապես հետո Instagram-ում քրոջ բաժանորդների թիվը կտրուկ աճել է 18 հազարից մինչեւ 1,5 միլիոն:

Անահիտը չէր ծրագրում մասնակցել “Ну-ка, Все вместе ” ծրագրին, բայց զիջեց, քանի որ դա շատ էր ուզում եղբայրը։
Հենց որ երեխաները բեմ դուրս եկան փոքրիկ ժյուրիի անդամները սկսեցին բղավել ՝ “ես նրանց ճանաչում եմ”, “նրանք քավերներ են նկարում ընտիր երգերի վրա” ։ Մինչ եղբայրն ու քույրը երգում էին, Դահլիճը ծափահարում էր, իսկ ժյուրիի 98 անդամները ձայնակցում էին ու պարում ։

“Նվաճեք մեզ”, “թույն”, “Կեցցե”, “նրանք նվաճել են ոչ միայն մեր սրտերը, այլեւ բեմը”, “նրանք լսել են միմյանց եւ դարձել են միմյանց շարունակությունը”, – ասել են «ժյուրիի փոքր անդամները» ելույթից հետո:

Ժյուրիի ամենահասուն անդամը ՝երգիչ Սերգեյ Լազարեւն ասել է, որ իրեն դուր է եկել ելույթը, բայց նա նկատել է որոշ կոպիտ թերություններ: Նրա համոզմամբ՝ քույր և եղբայր լավ պոտենցիալ ունեն, բայց այդ ելույթն առանձնապես չի զարմացրել նրան։

Նշենք, որ Բորիս և Անահիտ Ադամյանները ճանաչում են ձեռք բերել “Лучше всех” ծրագրին մասնակցելուց հետո ։Մաքսիմ Գալկինի հետ զրույցում Բորիսը խոստովանել է, որ երգել է քրոջ օրինակով։ Անահիտը վաղ մանկությունից զբաղվում է վոկալով, արդեն հասցրել է մասնակցել Մանկական “Եվրատեսիլ” – ին եւ “Նոր ալիք” – ին:

Նա խոստովանել է, թե որ աղջիկներն են իրեն դուր գալիս և հաղորդավարի խնդրանքով կատարել է Տիմա Բելոռուսկիի “Незабудка ” հիթը։ Այնուհետև հաղորդավարը Բորիս և Անահիտ Ադամյաններին հանձնեց հուշամեդալներ:

Տեսանյութը՝ ստորև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *