Տաքսիստին ծեծած «Յաշիկի» վարորդի որդին օրերս մահացել է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դեկտեմբերի քսանյոթին համացանցը վրդովվեց մի միջադեպից՝ «Բրաբուսի» վարորդը տաքսու տարեց վարորդի էր ծեծի ենթարկել, ինչը տեսագրվել էր, տեղադրվել սոցիալական ցանցերում։ Վրդովմունքի արդյունքում, իհարկե, ծեծողը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց, քրեական գործ հարուցվեց։

Բարեբախտաբար միջադեպին միջամտում են այլ երիտասարդներ եւ թույլ չեն տալիս շարունակել ծեծը: Ֆեյսբուքյան գգտատերերից Գնել Հայրապետյանն էլ Facebook-ի իր էջում գրել էր. «Էս ավտոյի տիրոջն ո՞վ գիտի. Պռոշյանի վրա խփեց տաքսու հետեւին, իջավ գցեց գետնին, քացիների տակ: Շոֆեռը մոտ 75 տարեկան պապիկ էր:

Հիմա կամ պիտի էդ խեղճ պապին իրենից ճոխ Նոր տարի անի, կավ վիդեոները գցում եմ ֆեյսբուք համապատասխան հղումներով: 75+ մարդուն գետնի վրա քացով տշելը հեշտ ա, սակայն բարոյական չի»: Նա նաեւ տեղադրել է այդ մեքենայի համարանիշը:

Նրա արարքը բացատրեց նրանով, որ լսել էր որդու ծանր հիվանդության մասին տեղեկությունը, մտքերի մեջ ընկած, բախվել տաքսիին, որի վարորդն իրեն հայհոյել է, ինքն էլ չի կարողացել իրեն զսպել։ Համացանցը չէր հավատում որդու հիվանդության լուրին։

Մենք տեղեկացանք, որ նրա տասնհինգամյա որդին, որի քաղցկեղով հիվանդության լուրը հայրն իմացել էր դեկտեմբերի քսանյոթին, օրեր առաջ վախճանվել է»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *