MediaNews-ին հաջողվել է ձեռք բերել բացառիկ կադրեր, որտեղ Հեղափոխության պահապանները՝ հանձինս Հայկ Ստեփանյանի և Վահիկ Խանդիլյանի տարածել են նոր տեսանյութ, որտեղ օրեր առաջ բուկլետը պատռող ու վարչապետի վրա գցող մետրոյի միջադեպի աղջական հեռախոսազանգող «խոսացնող» տղամարդը ներողություն է խնդրել վարչապետի հասցեին հնչեցրած հայհոյանքների համար:
Ինչպես ավելի շուտ տեղեկացրել էինք, օրեր առաջ համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ մետրոյի «հերոսուհին» պատմում է, թե ինչպես է բուկլետը պատռել ու նետել վարչապետի վրա:
Հիշեցնենք, որ արտակարգ դեպք էր տեղի ունեցել։ Վարչապետի նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ նա «Այո»–ի բուկլետներ է բաժանել ուղեւորներից՝ երիտասարդ մի աղջիկ, բուկլետը պատռել եւ նետել է դեպի վարչապետը, ինչին Փաշինյանն արձագանքել է.
«Նորմալ է, մենք հարգում ենք ձեր տեսակետը, ժողովրդավարությունը հենց դրա համար է»։
Նշենք նաև, որ սյս թեման համացանցում քննարկման լայն առիթ հանդիսացավ։
Տեսանյութը դիտեք ստորև՝