Էջմիածնում կորոնավիրուսով կասկածվողների թվում են գեներալի ազգականները, հայտնիներ

Վաղարշապատի բնակիչը, որի մոտ նախօրեին հաստատվել է կորոնավիրուս, մարտի ութին ներկա է գտնվել որդու նշանադրության արարողությանը։ Այս մասին NEWS.am-ին հաղորդեց խնջույքի մասնակիցներից մեկը…

Էջմիածնում կորոնավիրուսով վարակվածը մասնակցել է գեներալ Սեյրան Սարոյանի խնամու թոռնուհու՝ Այդիկի նշանադրությանը: Այս մասին հայտնում է InfoPort-ի Էջմիածնի թղթակիցը։

Նշանադրության արարողությանը մասնակցել են նաև երգիչ Արամ Ասատրյանի գործընկեր, երաժիշտ Լևոն Աբրահամյանը ու իհարկե, նրա կինը՝ Լուսինե Աբրահամյանը։ Նրանք հսկվում են բուժաշխատողների կողմից՝ տան պայմաններում, և մեկուսացված են հանրությունից։

Մասնակցել են նույնպես Սեյրան Սարոյանի տղան՝ Զարզանդ Սարոյանը ու նրա կինը։ Նրանք նույնպես հսկվում են բուժաշխատողների կողմից.

Նշենք, որ մեկուսացվածների թվում է նույնպես գեներալ Սարոյանի խնամու թոռը։

Ավելի շուտ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ երեկ հաստատված կորոնավիրուսով երեք նոր անձանց սերտ շփման ողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ Մեկուսացված են թվով հիսունյոթ (57) անձ։

Ավելի վաղ մեկուսացվել եր երեսունմեկ անձ Իրան-Հայաստան չվերթից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *