Կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք․ Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնում

Արսեն Թորոսյանը քիչ առաջ սոցցանցային հայտարարություն կատարեց, որով տեղեկացնում է ևս երկու նոր հիվանդի հայտնաբերման վերաբերյալ: Նա նաև որոշակի տեղեկություն է հաղորդել նորահայտ հիվանդների մասին: Նոր վարակակիրները եղել են էջմիածինցիների հայտնի շրջանակից, նրանց հետ սերտորեն շփումներ են ունեցել:

Հիվանդների առողջական վիճակների մեջ կրկին ստաբիլության փոփոխություն չկա. նրանք կայուն ու բավականին լավ վիճակում են գտնվում:

Քիչ անց էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով հաստատեց Արսեն Թորոսյանի հայտարարությունը: Նա նաև տեղեկացրեց, որ որոշել է չեղարկել նախապես հաստատված արձակուրդը, անցնել աշխատանքային ռեժիմի, քանզի վիճակը լուրջ է և պահանջում է հատուկ մոտեցում:

Նիկոլ Փաշինյանը կրկին կրթական ողջ հաստատությունների անժամկետ փակման վերաբերյալ տեղեկություն հաղորդեց: Հորդորելով զգոնությունն ու սթափությունը չկորցնել՝ Փաշինյանը վստահեցրեց, որ տարվում է բոլոր պատշատ միջոցառումները:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք գրացնվել էր երեկ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *