Իտալիան տվյալ պահին կորոնավիրուսից կյանքի հեռացությունների թվով առաջինն է։ Վերջին տվյալներով` Մարտի 10-ի, երկրում վարակվել է 10.149 մարդ․․․
Երկրում կարանտին է հայտարաված ու սահմանված է «կարմիր գոտի», որի համաձայն` մարդկանց տեղաշարժը սահմափակվում է ոչ միայն Իտալիա ժամանողների ու Իտալիայից մեկնողների դեպքում, այլ նաև երկրի ներսում․․․
Ինչպես արդեն պարզ դարձել է Իտալիայի Միլան ու Հռոմ քաղաքներից օրեր առաջ երկու ինքնաթիռ է ժամանել Երևան․․․
Ինքնաթիռը Հայաստան էր բերում մեր հայրենակիցներին՝ հատուկ երկու չվերթով․․․
Նախնական զզնությամբ ոչ մի վտանգավոր համախտանիշ չի նկատվել ուղևորների մոտ․․․
Այսօր հայտնի դարձավ, որ Եվրոպայում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնից ժամանած անձանց մոտ հայտնաբերվեց COVID-19-ը
Երկուսը՝ ազգությամբ հայեր էին, իսկ երորդը՝ Հայաստանում աշխատող իտալացի․․․
«Կորոնավիրուս հայտնաբերված այս 3 անձանց հետ ուղիղ շփվածների մեկուսացմամբ ենք այժմ զբաղվում, նրանք շատ չեն»,–տեղեկացրեց նախարարը․․․
Նրա խոսքով` ժամանման պահին ուղևորները գանգատներ չեն ունեցել, աձնուհետև տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ ու թեստավորում են անցել, և հստակեցվել է, որ 3–ը վարակված են․․․
«Նրանցից 2–ը իրենց լավ են զգում, միայն մեկի մոտ կա աջակողմյան թոքաբորբ։ Ախտանիշանային բուժումից անց պետք է որ անցնի, քանի որ արագ բուժում է արվում»,–տեղեկացրել է նախարար Արսեն Թորոսյանը․․․
Հայտնի է դարձել նույնպես, որ Հռոմից կազմակերպվելու է չարթերային ևս մեկ թռիչք դեպի Երևան․․․
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնում է, որ այս կիրակի՝ մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը․․․
Փաստորեն ստացվում է, որ ընդամենը օրեր անց՝ մարտի 15-ին, Իտալիայից կրկին մարդկանց խումբ է գալու․․․․
Ամենևին չուզենալով որևէ խուճապ ստեղծել, պետք է ֆիքսենք ու հասկանանք, որ այդ դեպքում ևս չի բացառվում․ որ նոր վարակակիրներ կլինեն․․․ Այժմ գլխավորի մասին․․․
Անկախ ամեն բանից, պետք է մշտապես զգոն լինենք, պետք է բացառենք խուճապը, պետք է հարգալից լինենք յուրաքանչյյուր վարակված վարակվածի հանդեպ, պետք է ուղղակի կրկնապատկել, եռապատկել մեր զգոնությունը և առավել խորությամբ հետևել հիգենիայի կանոններին․․ Իր էջում գրում է Հասմիկ Հակոբյանը