Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարեկ է․
Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ վաղը ուսումնական բոլոր հաստատությունները կլինեն փակ։ Վաղը նախադպրոցական հաստատությունները, մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակ կլինեն։ Վաղը կլինի համապատասխան նիստ, քննարկումներ կկատարվեն վիրուսի կանխարգելման նպատակով։
Նշենք նաև, որ քիչ առաջ Արսեն Թորոսյանը հայտարարություն տարածեց ըստ որի՝ այսօր հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակման երկու նոր դեպք․ նա մասնավորապես նշել է․
Հաստատվել է Նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:
Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին:
Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում:
Առողջություն բոլորին։