Վիրուսին ծնկի բերելու համար պետք են հետևյալ ավտորիտար միջոցները. Դավիթ Սանասարյանը ԿորոնաՎիրուսի մասին

Քանի որ այս վիրուսը լիբերալ մթնոլորտ է սիրում, ուրեմն ծնկի բերելու մի ելք կա. Հարկավոր է դրսևորել ավտորիտար միջոցներ. փակել, սահմանափակել, արգելել, կանխել, ընդհատել, հետաձգել, ինչպես անում են հաջողված փորձ ունեցող երկրները, թե չէ հետո գլխներիս ենք տալու։

Համաճարակի վտանգից զատ մենք մի ոգրիշ խնդիր էլ ունենք, որը պետք է բոլորով հաղթահարենք. մենք պետք է սովորենք ճգնաժամային իրավիճակներում համապատասխան կարգուկանոնի պայմաններում ապրելուն։

Այդպիսի իրավիճակներում կազմակերպվածության փոխարեն ծաղրելը և մեծախոսելը վատ բանի մասին են խոսում։

Մենք սովոր ենք դանակը ոսկորին հասնելուց այնուհետև ուշքի գալու հազարամյա ապրելակերպին, մեզ կորոնավիրուսները մինչ չոչնչացնեն մենք չենք համախմբվի հանուն հաղթահարման։

Եթե ուրիշ երկրներն իրենց կարող են թույլ տալ ինչ-որ ճոխություններ, որեմն մենք պետք է ինչ գնով էլ լինի մի քայլ շուտ կանխարգելենք համաճարակի մեր տներ մտնելը։

Հետևե՛ք համաշխարհային կանոններին, առողջ եղեք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *