ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Կորոնավիրուսով վարակված Իտալիայի քաղաքացին Վանաձորո՞ւմ է եղել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կորոնավիրուսով վարակման նոր դեպքերից մեկը գրանցվել է Էջմիածնում։ Վերջինս մի քանի օր առաջ մասնակցել է նշանադրության, ինչի պատճառով շատ անձինք մեկուսացվել են։

ArmDaily.am-ը ահազանգ էր ստացել, որ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայից շտապօգնության մեքենաներով 6 մարդ մեկուսացվել է։ Մեր տեղեկություններով՝ այդ մարդիկ շփվել են կորոնավիրուսով վարակված իտալացու հետ, ով վերջերս էր եկել Իտալիայից։

Կարի ֆաբրիկայից մեզ տեղեկություն տալ չկարողացան՝ ասելով, որ ոչնչից տեղյակ չեն։
ArmDaily.am-ը լուրը հստակեցնելու համար զանգահարեց նույնպես ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանին, ով ասաց, որ պաշտոնական հաղորդագրություն կլինի։

Ընդգծենք, որ ավելի շուտ տեղեկացրել էինք, որ կորոնավիրուսով վարակված մարդկանցից մեկը Իտալիայի քաղաքացի է, ով աշխատում է Հայաստանում։

Ընդգծենք, որ «Գլորիան» համագործակցում է իտալական Sartis ընկերության հետ, իր արտադրանքի 80 տոկոսը արտահանում է Իտալիա, աշխատում իտալացիների հետ։ Տվյալ պահի դրությամբ ֆաբրիկան չի դադարում է աշխատել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *