ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ. Ունենք նոր կորոնավիրուսի ներքին փոխանցման առաջին դեպքը. վարակաբանը կանխարգելիչ առաջարկներ է ներկայացնում

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ էության համաձայն ունենք ներքին փոխանցման առաջին դեպքը։

«Սա, իմ տեսակետով, պետք է լրիվ փոխի պայքարի գործողությունների տրամաբանությունը (եթե դրանք կան)։ Ի՞նչ կարելի է անել այդպիսի իրավիճակում․

1) արգելել բոլոր հասարակական միջոցառումները (եթե կա օրենսդրական այդպիսի հնարավորություն);
2) հասարակական բոլոր վայրերը ախտահանել մասնագիտական սարքավորումներով (եթե դրանք կան):

3) հայտարարել կարանտին Էջմիածնի ու հարակից շրջանների համար։ Քանի դեռ ներքին փոխանցման դեպքերը չեն աճել երկրաչափական պրոգրեսիայով, սա կարող է էապես դանդաղեցնել տարածումը (սովորել Չինաստանի դրական և Իտալիայի բացասական օրինակների վրա, այլ ոչ թե սպասել նոր դեպքերին և դրանից այնուհետև նոր տեղաշարժի սահմանափակումներ մտցնել)։

4) Ներդնել ինքնամեկուսացվող մարդկանց վերահսկման և աջակցման մեխանիզմ, այլ ոչ թե հույսը դնել մարդկանց ինքնակազմակերպման վրա։ Ենթադրենք՝ մեկն ինքնամեկուսավեց, ով է իրեն օգնելու այդ օրերի ընթացքում, ով է սնունդ բերելու ու այլն։

5) Որպես պետություն, իր վրա վերցնել դիմակների ու մի շարք ուրիշ միջոցների ներկրման գործառույթը, սահմանել վաճառքի քանակի ու գնի սահմանափակում, այլ ոչ թե մարդկանց բացատրել, թե ինչու՞ են գները թանկացել։ Վերջապես, եթե չեք կարող ներկրել, կազմակերպեք պարզագույն արտադրություն։

Ու ամենակարևորը, նշածս քայլերը բացարձակապես ոչ մի պանիկա չեն առաջացնի (իմ տեսակետով), եթե ամեն ինչ կազմակերպվի արագ ու որակով։
Պանիկա կարող է սկսվել այն ժամանակ, երբ մեր առողջապահական համակարգը բախվի հազարավոր նոր դեպքերի հետ։ Այդ ընթացքում ամեն ինչ վերահսկելը կդառնա շատ ավելի դժվար։ Իտալիան մեզ օրինակ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *