42 միլիոն դոլլարի վատնում. Նոր Մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին
Factor.am-ը գրում է․ 42 մլն դոլարի ի՞նչ անպետք զենք է ձեռք բերել Սերժ Սարգսյանի իշխանությունը.
Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ձեռք բերված քառասուներկու միլիոն դոլարի ենթադրյալ անպետք զինատեսակների փաստով քրեական գործ է հարուցվել:
Այս մասին Factor TV-ին փոխանցեցին Գլխավոր դատախազությունից՝ ասելով, որ պաշտպանության և անվտանգության նկատառումներից ելնելով՝ հավելյալ տեղեկատվություն չեն տրամադրում:
Factor TV-ին հայտնի դարձավ, որ գործը գտնվում է քննչական կոմիտեի վարույթում: Հիշեցնենք՝ մարտի տասնմեկին Սյունիքի մարզի Տաթև համայնքում սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Արցախն Ադրբեջանի մաս չի կարող լինել:
Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ մեղադրանքների, ասել էր, որ Սարգսյանի իշխանությունը քառասուներկու միլիոն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ընթացքում:
Առավել մանրամասն տեսանյութում՝