ԿԱՐԵՒՈՐ. Նախարարի հրատապ կոչը բոլորիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արսեն Թորոսյանը ուշագրավ մանրամասներ է ներկայացնում ուղիղ եթերում։

«Բարև Ձեզ հարգելի հայրենակիցներ։
Ուզում եմ մի քիչ խոսենք նորից, թարմ տեղեկատվություն փոխանակընք կորոնավիրուսի դեմ իրականացվող միջոցառումների վերաբերյալ։

Ինչպես արդեն որոշ ժամանակ առաջ իմ ֆեյսբուքյան էջի գրառման մեջ նշել էի՝ ունենք և 2 հաստատված դեպք, իրականցված 38 հետազոտություններից գիշերվա ընթացքում՝ երկուսը դրական են եղել։

Դա իհարկե վատ է որ 2 ավել դեպք ունենք, բայց լավ է որ մնացած հետազոտությունների մյուս մասը բացասական է, որովհետև դրանք ռիսկի խմբերում գտնվող անձինք էին։

Եվ նաև ինչ առումով է դրական՝ կրկին համաճարակաբանական խմբի պացիենտների մասին եմ խոսում կապված մի դեպքի հետ Էջմիածնի քաղաքի։

Չեմ բացառում, որ այդ նույն խմբի հետ կապված կրկին դրական դեպքեր լինեն, և նորից կրկնում եմ, որ նրանք լինելով նույն խմբից արդեն իսկզբանե մեկուսացված լինելով՝ շատ կանխատեսելի զարգացում է։ Այս 2 նոր դեպքերն էլ եղել են մեր կողմից մեկուսացված անձանց շրջանում։ Ունեցել են թեթև ջերմություն գանգատներ, տեղափոխվել դն ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ որ դրվել է ախտորոշումը թեստի միջոցով»

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *