Ռուսաստանը ցարերի կյանքով է ապրում, ուրիշ ձև չի կարող։ Դուք պատկերացրեք Մոսկվայից Վլադիվոստոկ քանի հազար կիլոմետր է։ Առաջ երկաթգիծ էլ չկար, և եթե դրանց ընտրություն ես թողնում, յուրաքանչյուր ազգային հանրապետություն իր ազգության ղեկավարին է ընտրում, և կենտրոնախույս ուժերն ուժեղանում են։
Ի դեպ, Թրամփը դեմ չէ, որ Ռուսաստանում ցար լինի, քանի որ հակառակ դեպքում այդ ահռելի տարածքը փոթորիկի կվերածվի։ 1918-1920 թվականներին աշխարհը դա տեսել է։ Ռուսաստանը կարող է դեմոկրատանալ չափավոր։ Դա արդեն ավանդույթ է դարձել, նույնպես մտածողություն է։
Սակայն Ռուսաստանը Եվրոպա չէ ու մեզ համար օրինակ չի կարող լինել։ Մենք եվրոպական քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդ ենք։ Կիլիկյան Հայաստանը տիպիկ եվրոպական պետություն էր։
Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը Մերկելի հետ հանդիպման ընթացքում ասեց, որ մենք որդեգրում ենք գերմանական պետության կառուցվածքի մոդելը։ Եթե մենք գնանք այդ մոդելը կատարյալ ձևով ներդնելուն, մենք կունենաք աշխարհի լավագույն պետությունը։
Այսօրվա մեր պետության ղեկավարը խիստ բանիմաց է ու քաղաքական բարձր հոտառության և ճաշակի տեր է, ու դա հայտարարեց աշխարհով մեկ
Առավել մանրամասն կարող եք դիտել տեսանյութում.