Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդես է եկել նոր հայտարարությամբ վարկային պայմանները վերանայելու վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը մեկ շաբաթ առաջ նամակով դիմել է առևտրային բանկերին, որ վերջինները վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները:
Խոսքը վերաբերվում է հատկապես զբոսաշրջային ու ծառայությունների մատուցման ոլորտի՝ հիմնականում հյուրատների, ռեստորանների, տրանսպորտի ոլորտում գործունեություն ծավալող հաճախորդներին, որոնց վրա կորոնավիրուսի պատճառով հաճախորդների նվազման քանակի հետևանքները կարող են բացասական լինել:
Այս մասին ֆեյբուքի ուղիղ եթերի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բոլոր հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում, որ վերջիններս չկանգնեն վարկերի մարման խնդիրների առաջ:
Բանկերը անհատական մոտեցմամբ հաճախորդի հետ քննարկման արդյունքում կերկարացնեն վարկերի ժամկետները, կվերանայվեն մարման գրաֆիկները, կվերանայվեն տոկոսադրույքները, կփոխվի արժույթը:
Այս քայլերի արդյունքում չի վատանա նրանց վարկային պատմությունը ու վարկառուն կունենա ռեսուրս հնարավոր ժամանակավոր խնդիրները հաղթահարելու համար»,- տեղեկացրեց վարչապետը: