ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ. Կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօր ևս ավելացավ․Արսեն Թորոսյանը նոր գրառում կատարեց

Առողջապահության նախարար՝ Արսեն Թորոսյանը ներկայացրել է նոր տվյալներ Կորոնավիրուսով վարակվածների հետ կապված.

Քիչ առաջ ավարտեցինք նույնպես 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական: Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնում կայացած դեպքի հետ ու ի սկզբանե մեկուսացված են եղել:

Այս պահին մենք ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ է ներկա թոքաբորբ:
Սրանից բացի, նախարարը գրել էր, որ տվյալ 31 կասկածյալ քաղաքացիներից 28-ը տուն են վերադառնալու, քանի որ նրանց կարանտինային շրջանն ավարտվել է, իսկ թեստերի և հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս են, որ նրանց մոտ վիրուսը չկա:

Մյուս կասկածյալ քաղաքացիները կշարունակեն մնալ կարանտինային գոտում մինչ համապատասխան ժամանակահատվածի լրանալը:

Ըստ նախարար՝ Արսեն Թորոսյանի հայտարարության՝ բոլոր հիվանդներն էլ իրենց բավականին լավ են զգում:Նրանցից զուտ 1-ի մոտ է գրանցվել թոքերի ախտահարում: Նա բուժման ընթացքի մեջ է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *