Երկիրը անհանգստության մեջ է.
Իսկ Հրայր Թովմասյանը ցնծում է հանրաքվեի հնարավոր չեղարկումով։
Հայը բոլոր ժամանակներում դժվարին պայքարի շնորհիվ է կարողացել գոյատևել։ Իսկ վերջին 30 տարիների ընթացքում եղել է «հանրապետական» կոչված բռնապետության լծի տակ։
Ոմանք ասում են՝ կորոնավիրուսը աշխարհի տիրակալների, երկիր մոլորակի բեռնաթափման ծրագիրն է։ Ոմանք ասում են, որ սա բիզնես է։ Ոմանք ասում են՝ մարտահրավեր է աշխարհին, իսկ ոմանք էլ ասում են, որ Աստվածաշնչում գրված վերջին օրերի համաճարակն է։
Խուճապի մատնված հասարակությունը դարձել է համաճարակաբան։ Որոշ ժամանակ առաջէլ նույն մարդիկ քաղաքական գործիչներ էին։
Բոլոր տեսակի խուճապ տարածողները՝ վարձու լրատվականներն են, ովքեր ցանկանում են ամեն կերպ մեղադրել և օրինակազրկել իշխանությանը։ Հետևաբար, բոլորս էլ առողջ դատելով՝ պետք է հետևենք միայն առողջապահության նախարարության ցուցումներին։
Չհաճախենք հանրային վայրեր, հետևենք հիգիենիայի տարրական կանոններին, և հավատանք, որ մենք հաղթահարելուենք նաև այս խոչընդոտը։ Մենք ուժեղ ենք, մենք արդեն հաղթել ենք։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։