Որտեղ են Էջմիածնեցի աշակերտներին մեկուսացրել

Hetq.am-ը տեղեկացավ, որ դպրոցահասակ երեխան Էջմիածին քաղաքից է՝ Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան N չորս հիմնական դպրոցի աշակերտ է:

Դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ վարակված երեխան 4-րդ դասարանի աշակերտ է, դասարանի աշակերտներն այս պահին մեկուսացվում են ծնողների հետ միասին. «35 աշակերտ է այս պահին մեկուսացվում: Սակայն չգիտեմ՝ քանիսն են գնալու, քանիսն են հրաժարվում: Հիմա այդ հարցով ենք զբաղված»:

-Կան մարդիկ, ովքեր հրաժարվո՞ւմ են

-Այո, կան ծնողներ, ովքեր հրաժարվում են մեկուսացվել»,- ասաց Արուսյակ Մուրադյանը:

Էջմիածնի չորրորդ դպրոցի աշակերտներին ու ծնողներին այսօր՝ մարտի տասնհինգին մեկուսացրել են Ծաղկաձորում գտնվող՝ Երեւանի պետական համալսարանի հանգստյան տուն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին դպրոցից:

Ծաղկաձորցիներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ավտոբուսներն արդեն ժամանել են Ծաղկաձոր, այս պահին մեկուսացման գործընթացը դեռ ընթացքի մեջ է: Նշենք, որ մինչ այս պահը Հայստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության քսաներեք դեպք,մեծամասնությունը կապված է էջմիածնի նշանդրեքի հայտնի դեպքի հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *