Սյունե Սևադան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
Մուտքի բնակիչներով մեր առանձին չաթն ունենք, օրեր առաջ որոշեցինք, որ պարբերաբար ալկոգելով մաքրենք մուտքի դուռը, դոմոֆոնի կնոպկաները, մի խոսքով՝ ինչին շատ հաճախ ենք կպնում։
Ցանկության համաձայն , ոչ մի պարտադրանք։ Էդ առթիվ թմբլիկ ալկոգել եմ առել, որ մարդասիրություն դրսևորեմ, սակայն հերթս չի հասնում։ Երբ դռանը մոտեցա՝ սպիրտի հոտ էր գալիս, թարմ-թարմ մաքրած էր։ Առանձնապես ոչինչ չենք պայմանավորվել, ոչ մեկը ոչինչ չի խոստացել, ալկոգելն էլ՝ դժվար ճարվող։
Սակայն սուսուփուս, ձեռքի հետ գնում-գալիս մաքրում են։ Վերջը էնքան են պռտելու՝ դուռը ծակեն: Ու հիացնում է սոցիալական պատասխանատվությունը՝ էս համատարած իրար վրա մեղքը բարդելու ֆոնին։ Այժմ մեղավորներ փնտրելու ժամանակը չի, դա ոչինչ չի տալու։
Այն նշանդրեքի կնոջը հերիք թաղեք, վիճակը ծանր է՝ ի դեպ, իր իսկ խելքից, սարսափելի մեծ հիմարություն է արել, սակայն թող օր առաջ կազդուրվի։ Աջուձախ ցեխ շպրտելը ոչինչ չի տա։
Մնում է սեփական անձի և մոտակա տարածքների նկատմամբ ուշադիր և հոգատար լինել։ Մեր շենքի բնակիչներից էլ օրինակ վերցրեք, մենք սիրուն բաներ չենք խոսում՝ անում ենք։ Ոտքներդ կախ գցեք, Կորոնավիրուսը ռադը քաշի, այնուհետև հնի պես, բիթը պահած ինչքան ուզում եք իրար միս կծամեք, տեղը կհանեք, հանգիստ։