«Մեջտեղից ճղվում ա էս մարդը, ծամում դնում ա բերանները, բայց հարցախեղդ ա, որ անում են…». Գայա Խաչատրյան

Գայա Խաչատրյանն իր ֆյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է. «5 ժամից ավել խոսելու և այլոց հարցերին պատասխանելու նուրբ արվեստը»: (թեմայի մեջ ու թեմայից դուրս)

Չէ, էս կոմպլիմենտ չի, էս փաստի արձանագրում ա։ Էս մարդը մեջտեղից ճղվում ա, ծամում դնում ա բերանները, սակայն հարցախեղդ ա, որ անում են։

Համբերատար ու լուռ պատասխանում ա, բացատրում ու բոլորի հետ հավասար ձևով շփվում։ Ու համեմատական ընդհանրապես պետք էլ չի անցկացնել էն մերժվածի հետ, համեմատական անցկացնելը վիրավորական կլինի նույնիսկ։

ԲԱՅՑ։ մերժվածը մեկ ժամից ավել չէր կարող խոսել, էդ էլ անգիր արած կլիներ ու վստահաբար, չէր կարողանա հստակ հարցերի պատասխան տալ։ Նախքան հեղափոխությունը ես երբևէ չեմ նայել ո՛չ Ազգային ժողովի նիստ, ո՛չ էլ, առավելևս, կառավարության նիստ։

Հիմա, եթե կարևոր որոշում էլ չկայացվի նիստերում, գոնե տեսնում եմ «մարդկային ուղեղների պայքար», խելացի ու պրոֆեսիոնալ մարդկանց բանավեճ, (Հաճախ), որը ինձ դուր է գալիս։ Ինչ եմ ուզում ասեմ.

Ես հպարտ եմ իմ երկրի վարչապետով, քանի որ ԵՍ ԵՄ ԸՆՏՐԵԼ ՆՐԱՆ, քանի որ նա մտածում ա էս երկրի ու քաղաքացիների մասին, քանի որ նա մեզնից մեկն ա, քանի որ նա ինքնա ընտրել էս երկիրը ճահճից հանելու ուղին `որին մենք համակատար ենք։

Շնորհակալ եմ և հիացած եմ։ Ծառայում եմ և ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *