ՇՏԱՊ լայվ Էջմիածնից. Երիտասարդը նոր մանրամասներ է ներկայացնում. Ինչ է կատարվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Նորից բարի ուշ երեկո, հարգելի ընկերներ։
Ինչպես արդեն գիտեք՝ Էջմիածին-Երևան, Երևան- Էջմիածին ճանապարհները փակ են։ Ես որոշեցի ուղիղ եթերով ցուցադրել թե ինչ է տեղի ունենում այս պահին այստեղ։

Նշեմ, որ կան մեքենաների կուտակումներ, հավանաբար, մեր համաքաղաքացիներից շատերը տեղյակ չեն եղել, որ փակ է լինելու ճանապարհը։ Եվ ահա տեսնում եք թե ինչքան ավտոմեքենաների կուտակումներ կան այստեղ։

Ինչ է տեղի ունենում հիմա այստեղ.

Հիմա այստեղ մեծ քանակությամբ ոստիկաններ են, բուժ աշխատողներ, որոնք ինչպես վերջին օրերին այնպես էլ հիմա, իրենց սուրբ պարտականությունն են իրացնում՝ ստուգում են քաղաքացիներին ։

Եվ այն մարդիկ, ովքեր անհապաղ կարիք ունեն Էջմիածնից դուրս գալու, ես այստեղ , օրինակ ականատես եղա, թե ինչպես էր կինը ասում, որ ինքը Զվարթնոցի բնակիչ է, և պետք է գնա տուն, աշխատանքը շատ ուշ է վերջացրել։

Օրինակ այդ տիկնոջը ստուգեցին՝ ջերմաչափում իրականացրին բժիշկները, և ճանապարհեցին դեպի իր տուն. » – հայտնել է երիտասարդը իր ուղիղ եթերում.

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *