Դուք հո անասուն չե՞ք, հերիք չի՞ կռկռաք էդ էրեխու վրա. Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Գոնե մեկ երկոտանի պիցայակեր կգտնե՞ք, որ մեղադրի իրենց ու իրենց թալանչիներին, որ բոլուկով ուզում են արտերկրում բուժվել։

Չէ, չեք գտնի։ Հակառակը՝ ինչքան ցանկանաք։ Վայրահաչում ու վայրահաչում են, որ վրեժ են լուծում, եթե էդ «խեղճ հալածյալներին» չեն թողնում արտերկրում բուժվել (ի դեպ, լավ է՛լ հավեսով թողնում են, որ գնան՝ ուր ցանկանում են)։ Այժմ ոռնոց են գցել, թե ինչու է Տաթեւիկ Ռեւազյանն արտերկրում երեխա ունենալու։

ԼԱ՛Վ Է ԱՆԵԼՈՒ։ Տաթեւիկի հարազատները, ՄԱՅՐԸ, գուցե նաեւ՝ երեխայի հայրը, Դանիայում են, ուզում է իր հարազատների կողքին լինել, ուզում է իր մայրիկը շոյի իր գլուխը։

Հո դուք անասուն չե՞ք (չնայած լա՛վ էլ անասուն եք), հերիք չի՞ կռկռաք էդ էրեխու վրա, ա՛յ ագռավներ։ Գլխներիդ կպչի ձեր կռկռոցը։ Տաթեւիկ ջան, աղջիկ ջան, բարի ծնունդ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *