Երկիրը դժվարին ժամանակաշրջան է ապրում և յուրաքանչյուրս պարտավոր ենք լինել պետության կողքին, զգոնություն ցուցաբերել և հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու։
Վարչապետը, ՀՀ Կառավարությունը և Առողջապահության նախարարությունը ամեն բան անում են, իրավիճակը կարգավորելու համար։ Իսկ հանրապետականների ներկայացուցիչները շարունակում են հրճվել երկրում տիրող իրավիճակից։
Հայ ժողովուրդը երեսուն տարի շարունակ ապրել է նմանատիպ սարսափելի համաճարակի ժամանակաշրջան։ Եվ փառք Աստծո, հաղթահարաել ենք և կհաղթահարենք նաև այս համաճարակը։ Բացահայտ հրճվողներից ու կառավարության վրա ցեխ շպրտողներից մեկն էլ նախկին իշխանության ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն է։
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Ասում եք վստահեք միայն պաշտոնական լրահոսին, համաձայն եմ, բայց ո՞ր պաշտոնական լրահոսին, որ երկար ժամանակ տարածում էր անպատասխանատու ու զվարճալի մթնոլորտ ստեղծված իրավիճակի շու՞րջ, որ թաքցնում էր իրավիճակի իրական պատկե՞րը։
Որ երեկ հեռքում էր մի լուր, իսկ այսօր հաստատու՞մ այն։
Մանրամասները դիտեք տեսանյութում՝