Ֆեյսբուքյան օգտատեր Meri Mlhamyan-ը ուղիղ եթերում ցույց էր տալիս, թե ինչպես են մի խումբ կանայք դիմակներ կարում ու անվճար բաժանում ։
Հիշեցնեք, որ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու նպատակով հավաքագրում է կամավորների: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
«Օրինակ` Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք, Թարգմանիչներ, Տվյալների բազա լրացնողներ, Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, ուրիշ այլ մասնագիտություն և հմտություն ունեցող մարդիկ:
Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու խնդրում: Կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին` 098860589, 077371115 և նշել Ձեր անունը, ազգանունը և այլ մանրամասներ
Խնդրում ենք coronavolunteer @gmail.com հասցեին ուղարկել հետևյալ տվյալները` անուն, ազգանուն, հեռախոսի համար, մարզ/քաղաք, առցանց կամ ոչ առցանց աշխատելու հնարավորություն։ Հայտերը կարող եք լրացնել այստեղ»,-նշված է հայտարարության մեջ
Տեսանյութը դիտեք ստորև՝