Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը մարտի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում արել է անսպասելի հայտարարություն: Նա նշել է, որ հարցեր ունի այն առնչությամբ, թե ինչպես է միանգամայն առողջ Ռոբերտ Քոչարյանը հիվանդացել, ունի առողջական խնդիրներ:
Հստակ է, որ մի քանի ամիս առաջ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվեց: Այնուհետև նա պարբերաբար այցելում էր բժշկական կենտրոն, իսկ այժմ ստացիոնար բուժում է անցնում Էրեբունի բուժկենտրոնում:
Հայկ Ալումյանի հայտարարությունը համենայն դեպս թողնում է կասկածի տպավորություն, թե հնարավոր է Ռոբերտ Քոչարյանի առողջական խնդիրներն առաջացել են ինչ որ միջամտության հետեւանքով: Փաստաբանն ասում է, որ ունի հարցեր ու փորձելու է հետամուտ լինել դրանց պատասխանին:
Նա հասկացնում է, որ ինչ որ մեկը կամ մարդիկ միտումնավոր ազդե՞լ են Ռոբերտ Քոչարյանի առողջության վրա: Համենայն դեպս թվում է, որ հազիվ թե խոսքը բանտային պայմանների մասին լինի:
Համենայն դեպս մինչև հիմա թե երկրորդ նախագահը, թե նրա պաշտպանական թիմը որեւիցէ կերպ չեն դժգոհել այդ պայմաններից ու առողջության համար վտանգավոր լինելուց: Ավելին, պարզ է նաև, թե ինչպես իր հարցազրույցներից մեկում Քոչարյանը կատակեց «թախտաբիթիների» բացակայության մասին:
Առավել մանրամասն կարող եք դիտել տեսանյութում.