Որոշ Լրատվական կայքերը տեղեկություններ էին տարածել, որ Նորքի ինֆեկցիոնում Կորոնավիրուսով հիվանդ է մահացել. Նիկոլ Փաշինյանը այդ կապակցությամբ հենց նոր գրառում կատարեց.
Նիկոլ Փաշինյանը այդ լուրի կապակցությամբ հենց նոր գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում.
Սիրելի հայրենակիցներ, մարտի 17-ին «Արմենիա» բ/կ-ից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն ախտորոշմամբ 49-ամյա պացիենտ, ում մոտ, բնականաբար, կասկածվել է նույնպես կորոնավիրուսային հիվանդություն:
Կատարվել է նմուշառում ու արդյունքը եղել է բացասական, այսինքն՝ հերքվել է կորոնավիրուսի առկայությունը պացիենտի օրգանիզմում:
Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման ամբողջ միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, սակայն ցավոք, քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել:
Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ վիճակը, հարկ եմ համարում հատուկ արձանագրել, որ քաղաքացու կյանքից հեռանալը որևիցէ կապ չունի կորոնավիրուսի հետ: