ՈՒՇԱԳՐԱՎ. Շատերը չեն էլ իմանա, որ կորոնավիրուսով վարակված են եղել. իսրայելցի բժիշկներ

Կորոնավիրուսի համավարակն անցնում է շատ ավելի թեթև, քան ենթադրվում էր:

Ընդ որում՝ կարանտինային միջոցառումները թույլ են տալիս նվազեցնել առողջապահության համակարգի վրա ծանրաբեռնվածությունը: Նման տեսակետ են հայտնել իսրայելցի բժիշկները, գրում է РИА Новости-ն:

«Նույնիսկ եթե վարակվել եք կորոնավիրուսով, ապա աշխարհի վերջը չէ: Այդ հիվանդությունը 84 տոկոս դեպքերում թեթև է ընթանում, մարդկանց մի մասը նույնիսկ տեղյակ չի լինի, որ հիվանդ է եղել:

16 տոկոսի դեպքում դա առավել ծանր հիվանդություն է, որոնցից 2-5 տոկոսը, հավանաբար, կարիք կունենա թոքերի արհեստական օդափոխության ապարատների (ԻՎԼ ապարատների)

Կյանքից հեռացման Տոկոսները այնքան էլ շատ չեն, ինչպես մենք լսել ենք Հուբեյից Չինաստանում. Թվերը շատ ավելի ցածր են:

Եվ եթե համաճարակաբանական տեսանկյունից նայենք, այդ հիվանդությունն ավելի հեշտ է, քան մենք սկզբում կարծում էինք”, – ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իսրայելի խոշորագույն կլինիկական կենտրոնի ՝ “Շիբա Թել-Ա Շոմեր”-ի փոխտնօրեն, պրոֆեսոր Աֆեկ Առնոնը:

Իսրայելում երեքշաբթի կորոնավիրուսի ախտորոշված դեպքերի թիվը գերազանցել է 324-ը ։ Հինգ հիվանդ գտնվում է ծանր վիճակում։ Համաճարակի սկսվելուց ի վեր “Շիբա” հիվանդանոցը դարձել է հիմնական կենտրոնը, որտեղ ներկայում բուժում են անցնում տասնյակ հիվանդացած COVID-2019-ով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *