Ինչպես արդեն հայտնի է, Կառավարության արատահերթ նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել էր Արտակարգ դրություն հայտարարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարությունը որոշել էր ՀՀ ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից՝ ժամը 17:00-ից սկսած մինչև 2020 էվականի ապրիլի 16-ը՝ ժամը 09:00-ն հայտարարել արտակարգ դրոթյուն:
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել , թե ինչպես է անցնում իրենց օրերը՝ երբ երկրում արտակարգ իրավիճակ է.
«Բարի երեկո սիրելի հայրենակիցներ
Այսօր կորոնավիրուսի այս ժամանաշրջանում բազմաթիվ ընտանիքների նման, մեր ընտանիքը նույնպես առավոտից երեկո փակված է տանը, և բնականաբար դա որոշակի ճնշող իրավիճակ է։
Ես հիմա ուզում եմ ցույց տալ թե մեր ընտանիքը ամեն երեկոյան՝ իմ տուն գալուց հետո ինչ միջոցներ է գործադրում կորոնավիրուսը հաղթահարելու համար։
Ինչպես կարող եք կռահել՝ այս գործում գլխավոր դերակատարը մեր Արփին է, որը հանդես է գալիս բալետային աննկարագրելի պերֆոմանսով։
Հիմա կմիացնենք երաժշտությունը և մենք կվայելենք Արփիի բալետը։ »
Տեսանյութը դիտեք ստորև