Կառավարության նիստին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկելով մի շարք կարևոր հարցեր, նաև շնորհակալական խոսքեր ասաց գործարաններին և առողջապահության աշխատողներին։
«Այսօր, երբ որ մենք միջազգային մամուլը նայում ենք՝ աշխարհում համատարած դատարկ ցուցափեղկեր են։
Հայաստանում բոլորովին ուրիշ իրավիճակ է, բայց ես ուզում եմ ասել, որ սա ոչ այնքան առնվազն կառավարության շնորհքն է, այլ ես ուզում եմ կրկին անգամ ընդգծել մեր գործարարների՝ հայ բիզնեսի, հայ բիզնեսմենների բացառիկ տաղանդը։
Հիմա տեսեք դուք ասեցիք, որ արդեն Վերին Լարսը , օրինակ ես այսօրվա և երեկվա թվերը որ տեսա՝ ես զարմացա, որովհետև բոլորս գիտենք՝ Լարսը փակ է, Իրանի հետ սահմանը փակ է, ամեն ինչ՝ ինչ հնարավոր է փակ է։
Բայց միևնույնն է, մեր գործարարները կարողանում են գտնել ճանապարհներ՝ ներմուծել սննդամթերք, ոչ սննդամթերք։ Եվ ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, որովհետև դեռ 2018 թվականին եմ ասել, որ գործարաններին համարում եմ մեր ամենակարևոր դաշնակիցը, մեր պետական հանրային հարցերը լուծելու համար ։
Շնորհակալություն եմ հայտնում մեր գործարարներին, և ինձ թվում է, ըպդհանրապես, հիմա առողջապահական կարգի աշխատողներին էլ կանդրադառնանք։ Ես առաջարկում եմ, որ մեր գործարաններին մենք նույնպես ծափահարենք իրենց կատարած աշխատանքի համար» -ասել է Նիկոլ Փաշինյանը։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։