Սա Բոլորը պետք է իմանան. Մեզ հաղթելն այնքան էլ հեշտ չի, գրեթե անհնար. Շավարշ Սարուխանյան

Մեզ հաղթելն այնքան էլ դյուրին չի, Համարյա անհնար:
Հուսահատվել պետք չէ, եղել ենք կանք և կլինենք:

Ես տեսել եմ ինչպես է լալիս ֆիդայի տղամարդը ու հասկացել եմ, որ դա ոչ թե անկարողության, այլ ազգի փրկության համար պայքարող տղամարդու լաց է: Ես ծնվել եմ Արցախում 1989 թվականին: Ես պատերազմի ծնունդ եմ:

Մեզ համար սովորական էր դարձել օդային տագնապի ձայնը, Ու մենք գիտեինք, որ տագնապից տասը րոպե անց ինքնաթիռները ռմբակոծելու են մեր տները:

Մենք ապաստարանում մայրիկների ՀՐԱՀԱՆԳՈՎ պարտադրված թաքնվելով հաշվում էինք ռումբերը ու գիտեինք թե քանի ռումբ նետելուց հետո է անհետանալու չարաբաստիկ ինքնաթիռը, ով պատռում էր երկինքը հանկարծակի, ավիրում էր գյուղը մի ակնթարթում Ու անէանում էր ամպերի գորշության մեջ՝ թողնելով սգի քուլաներ գյուղում:

Մենք երզում էինք, թե երբ ենք մեծանալու, որ հաղթենք թշնամուն, մենք ամենակարող էինք մեզ զգում, մենք բարկության պահին քար էինք շպրտում այդ ինքնաթիռի վրա ու հավատում, որ կկործանենք մեր կյանքը դժոխքի վերածած ինքնաթիռը: Թերևս մենք չէին հասկանում, ինչ է նշանակում դժոխքը, քանի որ դա մեր առoրյան էր: Մենք չէինք պատկերացնում, որ պատերազմի կարմիր վարագույրի հետևում կյանք կա, մի ուրիշ կյանք….

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *