Նորից ձեզ ենք ներկայացնում մի ցնցող բաց նամակ, որը ուղղված է վարչապետի տիկնոջը և Արմեն Սարգսյանի կնոջը։
Հայաստանն այսօր ճգնաժամային իրավիճակում է և դատապարտյալներից ոմանք, ովքեր հույս ունեին հեղափոխությունից հետո, որ իրենց դատավճիռը կվերանայեն այդպես էլ մնացին հեղափոխության վարագույրի այն կողմում։
Հեղափոխության համար պայքարել է ամբողջ հայ ժողովուրդը, իսկ ցմահ դատապարտվածների ընտանիքները հույսով են լցվել և հավատացել, որ հեղափոխությունը կփոխի նաև իրենց ընտանիքի ճակատագիրը։
Երկրում բազմաթիվ ոլորտների զարգացման հարցում իրենց ներդրումն ունեն նաև Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն ու վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Հետևաբար չշրջանցելով երկրում տիրող համաճարակի պատկերը՝ և բոլորին առողջություն մաղթելով՝ մարդիկ խնդրանքով դիմել են իրենց երկրի առաջին դեմքերի կանանց։ Ռուբինա Խաչատրյանը բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, նախագահի տիկին Նունե Սարգսյանին։ Այն ներկայացնում ենք ստորև՝
Մանրամասները դիտեք տեսանյութում՝