«Արսեն Թորոսյանն ինձ անձնական վատություն է արել, բայց..․ Դավիթ Սանասարյան

Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեկ անգամ ևս օրինակով գրում եմ, որ ճգնաժամային եւ ճակատագրական պահերին տարաձայնությունները պետք է մի կողմ դնել։ Շատերդ գիտեք, որ Արսեն Թորոսյանն ինձ անձնական վատություն է արել, ու բացասական վերաբերմունքս հայտնի է բոլորիդ։

Սակայն այս օրերին, եթե մի բանով կկարողանամ օգնել այդ թվում Թորոսյանին, որ այս վիճակից դուրս գանք, պատրաստ եմ սատարելու անմնացորդ։

Հրապարակային ասում եմ, որ պատրաստ եմ կամավորագրվել ցանկացած գործ անելու համար. իմ հետ կապնվելու բոլորը ձևերը գիտեք։ Իմ անձնական շահից առավել է մեր պետական շահն ու մեր քաղաքացիների անվտանգությունը. չեմ ուզում, որ Իտալիայի օրինակի մի փոքր մասը մեր երկրում լինի։

Այս իրավիճակից ելքը 1-ն է. համագործակցություն, փոխօգնություն և կանոնների պահպանում։ Խնդրանքս բոլորին է ուղղված, եկեք միասին հաղթահարենք ու չսպասենք փրկիչների»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *