Գիշերը Լալան ցնցել է բոլորին. Ողջ ազգը սա է դիտում. Նոր խայտառակ սկանդալ SAS գրուպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ժողովուրդն այս օրերին զգում է, որ պետություն կա կանգնած իր մեջքին: Ես չեմ ասում, որ ամեն բան իդեալական է արվում. բնական է, կլինեն թերացումներ, բայց ես ինքս ինձ իմ երկրում ապահով եմ զգում»,- Factor.am-ի հետ զրույցում այդպիսի կարծիք ասեց Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը:

Դերասանուհու համոզմամբ՝ խուճապը և վախն այս օրերին չեն կարող մեզ համար լավ ընկեր լինել: Նա հիշեցրեց՝ մենք ժամանակին տեսել ենք թռչնի, խոզի գրիպ, բայց հաղթահարել ենք այդ հիվանդությունները:

Տիկին Մնացականյանը նկատեց՝ մեր ժողովուրդը դժվարին օրերին միաբանվելու իրեն բնորոշ հատկություն ունի. «Մեր ժողովուրդը սովորական օրերին նվնվում է, կրիտիկական պահերին՝ ծիծաղում. դա է մեզ փրկել:

Անգամ ամենաբարդ իրավիճակներում պետք չէ կորցնել հումորի զգացումը: Դա օգնում է ոտքի կանգնել: Համոզված եմ, որ մենք պատվով կհաղթահարենք այս փորձությունը»:

Ի դեպ, դերասանուհին, որը դասավանդում է Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում, շուտով կանցնի հեռավար ուսուցման, թեպետ, ինչպես ինքն է ասում, դժվար է առցանց խաղալ: «Ամեն դեպքում, մենք պետք է այս իրավիճակին ոչ թե որպես դժվարություն նայենք, այլ որպես հնարավորություն: Ինքս միշտ այդ կերպ եմ մտածում»,- ասաց մեր զրուցակից՝ ՀՀ վաստակավոր և տաղանդավոր դերասան՝ Լալա Մնացականյանը:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *