Արսեն Թորոսյանի խիստ կարևոր խոսքը՝ ժողովրդին

Հարգելի՛ հայրենակիցներ, ուզում էի այսօր թարմ տեղեկատվություն հաղորդել, կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների առողջական վիճակների վերաբերյալ և ներկայացնել իրավիճակը։

Ինչպես գիտեք, ունենք 190 հաստատված դեպք, առավոտյան դրությամբ, որոնց մեծ մասի առողջական վիճակը բավարար է և լուրջ խնդիրներ չունեն․ դրանցից միայն տասնչորսի մոտ կա թոքաբորբ և նրանցից վեցի մոտ կա այնպիսի վիճակ, որ կարիք ունի ինտենսիվ թերապիյի։

Նրանք գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց ռեանիմացիոն ծառայության հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն թոքրի մասնական շնչառություն նրանց չի արվում։ Այս վեց քաղաքացիների առողջական վիճակը այս պահին գնահատվում է կայուն։

Սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչը այժմ իրականացվում է։

Նաև ուզում եմ նշել, ինչպես շատ հաճախ ասում ենք, այս կորոնավիրուսային հիվանդությունը հիմնականում բարդանում է կողքից քրոնիկական հիվանդություն ունեցող անձանց մոտ և տարիքով ավելի բարձր անձանց մոտ։

Մանրամասները դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *