ՈՒՇԱԳՐԱՎ. Ահա թե ինչ է պատմում կորոնավիրուսով հիվանդացած կինը, ինչ էր նա զգում այդ օրերին

Անգլիական Լոուտոն քաղաքից 28-ամյա Ջեյմի Բեգեթը հիվանդացել է COVID-19 կորոնավիրուսային վարակով ու իր զգացողությունների մասին պատմել է The Mirror ամսագրին։

Ջեյմին պատմել է, որ երբ հայտնվել են առաջին ախտանիշները, իսկզբանե նա մտածել է, որ սովորական շնչուղիների վարակ է, մրսածություն։

«Ես սկսեցի ջերմել ու այնքան ուժեղ էի հազում, որ ինձ մոտ փսխում էր առաջանում։ Կարճ ժամանակում ախտանիշները արագ ուժեղացել են Ու շուտով ինձ մոտ կորոնավիրուս են ախտորոշել», ասել է Ջեյմին։

Ջեյմիի խոսքերով՝ հիվանդության գագաթնակետին ինքը շնչելիս սուր ցավ էր զգում, կարծես ներսից իրեն խոցում էին։

«Կարծես մեջս հրեշ մտած լիներ»,- այս կերպ է նա նկարագրել իր զգացողությունները։

Ամենից շատ Ջեյեմին վախեցել է, որ 8-ամյա որդին կվարակվի իրենից։

Այժմ Ջեյեմին արդեն դուրս է գրվել հիվանդանոցից ու հիվանդությունից կազդուրվում է տանը։ Նա բոլորին կոչ է անում հետևել իշխանությունների խորհրդատվություններին ու ինքնամեկուսացվել, որ պաշտպանեն թե իրենց, թե շրջապատին, թե բարեկամնեդին, թե հարազատներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *