Սա ցնցել և ապշեցրել է աշխարհին․ Փաշինյանը կոչ է անում պատրաստվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը դաշտային հոսպիտալ է ուղարկել Իտալիա՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Ավելի շուտ տեղեկություն էր հրապարակվել միջազգային մամուլում, որ Իտալիայի պաշտպանության նախարարությունն այդ պայքարում օգնություն էր խնդրել Պենտագոնից:

ՆԱՏՕ անդամ Իտալիա է ժամանել նույնպես ՌԴ ռազմական մասնագետների խումբը: ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ վարակաբանների, ռազմաբժիշկների մոտ 100 հոգանոց խումբ Ու տարբեր պարագաներ է ուղարկել Իտալիա: Մինչ դա՝ Իտալիա էին ժամանել չինացի բժիշկները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի իրենց փորձն են բերել այդ երկիր:

Կորոնավիրուսի իտալական ողբերգությունը ցնցել ու զարմացրել է շատերին, թե ինչու՞ հանկարծ ՆԱՏՕ-ի և Եվրամիության, Մեծ Յոթնյակի անդամ այդ պետությունը դարձավ համաճարակից ամենաշատ տուժած ու փաստորեն նույնպես Եվրամիության և ուրիշ երկրների ամենից շատ «վարակած» օջախ:

Ի՞նչը սխալ արեցին իտալացիները: Հնչում է կարծիք, թե նրանք թերագնահատել են վտանգը՝ իրենց բնորոշ կենսախինդ թեթեւությամբ: Միաժամանակ տպավորություն է, որ Իտալիային պարզապես պատժում են՝ «անհնազանդ կենսախնդության» համար:

Կորոնավիրուսը նույն ժամանակ զարկ է տվել կոնսպիրոլոգիային, ընդ որում, բայց ոչ առանց հիմքերի: Վերջ Ի վերջո, ժամանակակից աշխարհն իր տեխնոլոգիական գերհեղափոխությամբ հնարավոր է դարձրել համարյա անհնարին թվացողը:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *