Ամուսնությունից 83 ամյակի տոնակատարության ընթացքում ամուսինը հայտարարեց, որ չի սիրում կնոջը. Ահա թե ինչ պատասխան տվեց կինը

Այս զույգը համարվում է ռեկորդակիր: Հարյուրերեքամյա Հելեն Կայը և հարյուրչորսամյա Մորիս Կայը տոնել են ամուսնության ութսուներեքամյակը: Ամուսինը՝ Մորիս Կայը, ասում է, որ նրանք միասին են 87 տարի, պարզապես չորս տարի ստիպված էին սպասել, մինչև Հելենի մեծ քույրը ամուսնանար: Նա ափսոսում է, որ չորս տարի պակաս է վայելել իր կնոջը, և պատրաստվում է այդ պակասը անպայման լրացնել:

Երբ ընտանիքի ու հարազատների հետ միասին նրանք նշում էին իրենց միության 83 ամյակը, ամուսինը այսպես ասաց.

— Հելեն, մենք միասին ենք շուրջ ութսուներեք տարի, դու ինձ հրաշալի զավակներ ես պարգրևել, ինձ համար հիանալի կյանքի ընկերուհի ես եղել, ինձ հետ կիսել ես իմ ողջ հոգսերն ու դժվարությունները, ցանկանում եմ, իմանաս, որ ես քեզ չեմ սիրում, ես քեզ պաշտում եմ: Դու աստվածուհի ես: Խնդրում եմ, խոստացիր, որ մեր միության 100-ամյակի օրը ինձ հետ վալս ես պարելու:

Կնոջ պատասխանն էլ ավելի ցնցող էր. -Սիրելիս, իրականում ես սովորական կին եմ, արել եմ այն, ինչ անում են բոլոր նվիրված կանայք, պարզապես իմ կողքին կա իսկական տղամարդ: Մորիսը գիտի երջանիկ ամուսնական կյանքի գաղտնիքը.

Ամեն ինչում համաձայնվել կնոջ հետ և անել ինչպես ճիշտ ես համարում: Հելենը ունի երջանիկ ընտանիքի իր բանաձևը. հանուն ընտանիքի խաղաղության ու հաշտության՝ լռել, զիջել, ամեն ինչ սիրով անել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *