ԿԻՍՎԵՔ, թող բոլորը տեսնեն։ Նիկոլ Փաշինյանը՝ կոմունալ վճարների մասին

ԿԻՍՎԵՔ, ԹՈՂ ԲՈԼՈՐԸ ՏԵՂԵԿԱՆԱՆ։ Նիկոլ Փաշինյանը՝ կոմունալ վճարների վերաբերյալ

«Կա կոնտեքստ, որ եկեք՝ կոմունալ վճարները հետաձգենք։ Հարց՝ պետական աշխատողների կոմունալներն ինչո՞ւ պետք է հետաձգվեն, նրանք աշխատավարձ են ստանում, կամ ապահովված խավինն ինչո՞ւ պիտի հետաձգվի։ Պետք է թիրախավորված լինի։

Նույնիսկ սոցիալապես անապահով այն խավերի համար, որոնց կյանքում ոչ մի բան չի փոխվել, ասենք՝ մարդը նպաստառու է, ինչպես փետրվարին էր նպաստառու, այնպես էլ այժմ է»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՀԿ-ական Էդմոն Մարուքյանի խնդրին։

Վարչապետը հավելեց, որ պարետը ՀԾԿՀ-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել բոլորի հետ, որ անջատումներ չլինեն, այդ թվում՝ «Գազպրոմ-Արմենիա»-ի։

«Սրա մասին շուտ չէինք խոսում, որ այն չօգտագործվեր կոմունալները չվճարելու ազդանշան։ Իմ կոչն է, որ նրանք, ովքեր ունեն էդ հնարավորությունը, վճարումները չուշացնեն»,- ասաց վարչապետը։

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *