ԲՀԿ-ն նկատելի աշխուժություն է ցուցաբերում կորոնավիրուսի վարակի պայմաններում տնտեսական հետեւանքի հարցում, բարձրացնելով քաղաքացիների սոցիալական խնդիրները:
Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ իրեն չեն լսում ու տնտեսությունը վատ վիճակում է: Մյուս կողմից, Ծառուկյանը գործնականում շատ բան չի էլ ասում, քան այն, որ պետությունը պետք է ծածկի քաղաքացիների տնտեսական կորուստը, վճարի օրավարձով աշխատողներին:
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում չկա օրավարձով աշխատող կամ չաշխատող, կա գրանցված ու չգրանցված աշխատող: Նա նշում է, որ պետությունը առաջնային պատասխանատվություն ունի նախ գրանցված աշխատողների համար, քանի որ բավականին հեշտ է սահմանել, թե որտեղ են նրանք, ինչ կորուստ ունեն ու այլն:
Նիկոլ Փաշինյանը բվականին կոպիտ պատասխան տվեց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, ով անշուշտ վերջերս հերթական անգամ հեռացել էր ԲՀԿ-ից:
Նա Ուրիխանյանին հորդորեց վարկերն և կոմունալ վճարները չեղարկելու մասին կառավարությանը պահանջներ ներկայացնելուց առաջ հանրությանը բաժանել իրենց շրջապատի Կարողությունը: Ու՞մ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, արդյոք Գագիկ Ծառուկյանին էլ:
Առավել մանրամասն կարող եք դիտել տեսանյութում.