Կորոնավիրուսը համաշխարհային շատ լուրջ համաճարակ է, որն մինչ այսօր արդեն տասնյակ հազարավոր կյանքեր է խլել: Սպասվում է, որ զոհերի քանակը կգերազանցի հարյուր հազարները: Իտալիայում հիվանդանոցները լցված են ծանր հիվանդներով, հիվանդներից շատերը տանն են կյանքից հեռանում, իսկ գերեզմանոցները Ուղղակի չեն հասցնում հուղարկավորել կյանքից հեռացածներին:
ԱՄՆ-ի լավագույն, ժամանակակից հիվանդանոցները խուճապի մեջ են` բուժանձնակազմի մոտ արագ վերջանում են անձնական պաշպանության պիտույքները, ինչպիսին են ձեռնոցները և Ն95 դիմակները: MIT-ում ստանում ենք հուսահատ զանգեր տեղական հիվանդանոցներից` բժիշկները խնդրում են մի մեթոդ գտնել գործածված դիմակները շտապ ստերիլիզացնելու համար:
Համաճարակը սահման, ազգություն Ու կրոն չգիտի: Այն արդեն մոլեգնում է Հայաստանում: Հայաստանյան այսօրվա փոքր թվերը կարող են խաբուսիկ տպավորություն թողնել ու մեր գլխի տակ «փափուկ բարձ» դնել: Դա կլինի օրհասական սխալ:
«Լավ, սակայն ինչու՞ այս տագնապը»: Այժմ ամեն ինչ կբացատրենք` մաս առ մաս:
Ինչ բան է համաճարակը ու ինչպես է այն տարածվում
Մարտի 23-ի դրությամբ Հայաստանում գրանցված է կովիդ-19 հիվանդության հաստատված 194 դեպք: Արդյոք սա մե՞ծ թիվ է: Արդյոք կա՞ անհանգստանալու կարիք (կարճ պատասխան` այո):
Դա հասկանալու համար պետք է հասկանալ, թե ինչպես են տարածվում համաճարակները: Վերցնենք օրինակ կարմրուկը: Կարմրուկով մեկ հիվանդ կարող է վարակել տասը հոգու, այդ տաս հոգին գնում վարակում է 10*10 հոգու, նրանք իրենց հերթին վարակում են 10*10*10=1000 հոգու… և տենց շարունակ։ Թվերը շատ հեշտությամբ հասնում են միլիոնների: Վարակը տարածվում է կայծակնային արագությամբ:
Առավել մանրամասն կարող եք դիտել տեսանյութում.