ՀՐԱՏԱՊ! Ֆրանսիան հաստատեց կորոնավիրուսի դեպքերի բուժման համար դեղամիջոցը․

Panorama.am լրատվակայն կայքը գրում է.

Կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը կարող է նշանակվել և օգտագործվել։ Այս հրաշալի լուրի մասին հրամանը հաստատվեց նախօրեին։ Այս մասին գրում է L’express-ը։

Հիդրօքսիքլորոքինի օգտագործումը պաշտպանող, Մարսելի համալսարանական հիվանդանոցի պրոֆեսոր Դիդիե Ռաուլտը, որը հետազոտություն էր կատարել 24 հիվանդների մասնակցությամբ և պարզել դեղամիջոցի օգտակարությունը, շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանին՝ «լսելու համար»։

Հրամանագրով արգելվում է նույնպես Ֆրանսիայում արտադրվող Plaquenil դեղամիջոցի, որը առևտրային անվանում է, արտահանումը։ Նշենք, որ ի սկզբանե քլորոքինն օգտագործվում է մալարիայի բուժման մեջ:

Հիդրօքսիքլորոքինի կիրառումը գիտական համայնքում միանշանակ չի ընդունվում, կան նաև հակասություններ։ Բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես պաշտպանում է այս դեղամիջոցի օգտագործումը կորոնավիրուսի բուժման համար։

Նախօրեին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը նույնպես տեղեկացրեց, որ արդեն 3 օր է, ինչ կորոնավիրուսով վարակված պացիենտներին բուժում են հիդրօքսիքլորոքինով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *