Սա Շտապ հասցրեք Վարչապետին․ Երիտասարդի Ցնցող գրառում ողողվեց մամուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կառլոս Ռաիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Տանից դուրս էի եկել շրջելու Երևանով, մասնավորապես փոքր Կենտրոնում: Գրեթե յուրաքանչյուր խաչմերուկում չորս ոստիկաններ կանգնած հսկում էին քաղաքի շարժը:

Առաջին հերթին աչք էր ծակում, թե ինչ աստիճանի բարեհամբույր են և կոռեկտ , սակայն նույն ժամանակ հաստատակամ և զգոն են արտակարգ դրության կարգուկանոնը պահպանում: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես ոստիկանների նկատմամբ Այդքան լոյալ վերաբերմունք չունեմ, և եթե էսքանը գրում եմ ուրեմն իսկապես արտակարգ աշխատում են:

Հետիոտին շատ քիչ կար , ովքեր էլ որ կային մեծամասամբ բեյջիկներով լրագրողներ էին: Մնացած մի քանի տասնյակ մարդիկ , որոնց ես հանդիպեցի դիմակներով և ձեռնոցներով էին: Մթերային խանութների և դեղատների մուտքի դռների մոտ անպայման մի աշխատող կանգնած հաճախորդների ձեռքերին ալկոգել էր պզցնում: Այլ գործող խանութ կամ որևե օբյեկտ , բացի բանկերից և մանր պեռաշկինոցներից չտեսա:

Վարչապետը առավոտյան հայտարարեց , որ կոմունալ վճարումները չկատարելու դեպքում անջատումներ չեն լինելու: Մի շաբաթ առաջ վարչապետի հանձնարարությամբ վարկեր ունեցողներին հնարավորություն տրվեց համարյա թե ողջ ֆինանասական կազմակերպությունների կողմից վարկային վճարումները առնվազն մի ամսով հետաձգել :

Միայն varks.am ֆինանսական կազմակերպությունը չէր համաձայնել հետաձգել վճարումները, և այսօր Կենտրոնական Բանկը հայտարարեց, որ varks.am-ի լիցենզիան չեղարկվում է:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *