Վերջ, Ժամանակը եկավ ժողովուրդ. Հենց հիմա բոլորս Վարչապետի կողքին. ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵՔ ԱՅՍ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Տոտալ համախմբում Նիկոլ Փաշինյանի շուրջ․ Աշխարհի 199 գերագույն հրամանատարների առաքելությունը․․․

Համաշխարհային պրակտիկայում պատերազմային իրավիճակներում գերագույն հրամանատարի պարտականությունը ստանձնում է պետության առաջնորդը՝ մեր դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը։

Ոմանք աշխարհում հաստատված պանդեմիան համեմատում են համաշխարհային պատերազմի հետ։ Պատերազմ, որտեղ թշնամին էության համաձայն տեսանելի չէ։ Պատերազմ, որտեղ չունես միջոց թշնամուն չեզոքացնելու համար։

Պատերազմ, որտեղ չկա հրադադարի որևիցէ հնարավորություն կամ հեռանկար։ Պատերազմ, որտեղ չկան դաշնակիցներ ու որևիցէ այլ երկրից օգնություն կամ աջակցություն ակնկալելն էության համաձայն հնարավոր չէ։ Օգնության կարիք ունեն բոլորը, ընդհուպ մինչ գերտերությունները։

Տվյալ պահին կորոնավիրուսի դեպքեր արձանագրվել են 199 երկրներում։ Այսօր աշխարհում կան 199 գերագույն հրամանատարներ, որոնք երևի չեն հայտնվել Այդպիսի իրավիճակում։ Յուրքանչյուր գերագույն հրամանատարի որոշում ուղիղ կապ ունի մարդկային կյանքի հետ։

Եթե պատերազմային իրավիճակներում գերագույն հրամանատարի կողքին են պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը ու բազմաթիվ այլ պատրաստված զինվորականներ, ուրեմն այսօր պետության առաջնորդները մենակ են։

Առողջապահության նախարարները ու բուժաշխատողները կատարում են իրենց պարտքը ու անձնուրաց փորձում փրկել հիվանդների կյանքը։ Բժիշկներն էության Համաձայն պատերազմի զինվորներն են, որոնք կռվում են առանց միջոցի։

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *