Երգահան Մարինա Թագակչյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է կատարել։ Նա մի տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տրված, թե ինչպես են իրեն տուգանում տեղաշարժման թերթիկ չունենալու պատճառով։
Մարինա Թագակչյանն ինքն է նկարահանում տուգանքի չափը ու իսկզբանե ողջունում է ոստիկանների քայլը, սակայն և նրանց ուշադրությունը բևեռում են այլ անցորդների վրա։
Պարետը ստուգում է նրա մատնանշած անցորդներին, որոնք գնումների դուրս եկած կանայք էին ու բոլորի մոտ ներկա են լինում թե տեղաշարժման թերթիկ, թե դիմակ, ձեռնոց և անձնագիր։
Մարինան նույնպես հետաքրքրվում է , թե արդյոք կան ուրիշ ոստիկաններ տարածքում կամ որքան է նրա տուգանքի չափը։ Ոստիկանության աշխատակիցները նրան են ներկայացնում կառավարության որոշումը որի համաձայն նա տուգանվելու է։
Տեսանյութին կից Մարինան նաև գրառում է կատարել ու նշել․ «200000 տուգանք մեր թաղամասի մթերայինից գնումներ անելու համար… Շնորհակալ եմ)»։
Տեսանյութը կարող եք դիտել ստորև.