ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Արշակ Սադոյանը քիչ առաջ պայթեցրեց․ Ջան՝ հալալ է իսկապես

Կարծում եմ իրոք ապագայի մասին լուրջ մտածելու ժամանակն է:

Անմիջական շփումներից հրաժարվելու, ինքնամեկուսացման, այսպես կոչված վիրտուալ կյանքով բավարարվելու, հեռավար գործունեության կազմակերպման, հեռակառավարման, կարգավորման այն մեծ փորձը, որ հիմա աշխարհով մեկ կուտակվում է բնական է անհետևանք չի մնալու:

Դաժան այս փորձությունից հետո փոփոխությունները արդեն համակարգային են լինելու: Ձևավորվելու են շատ ավելի հզոր, պետությունների որոշակի գարծառույթներ ունեցող խմբավորումներ: Թե ով որտեղ է ապրում կարևոր նշանակություն չի ունենալու:

Կարևորվելու է միայն սովորությունների, հակումների, գիտելիքների, արժեհամակարգերի ընդհանրությունը, համագործակցության, փոխօգնության կազմակերպման կարողությունները: Այլոց փորձին ծանոթ, սեփականն էլ ավելացնելու հմտություններ ունեցող մեծ Սփյուռքը մեր համար շատ մեծ առավելություն է դառնաալու:

Եւ արժե հիմա արդեն մտածել թե ոնց ենք շուտով աշխարհով մեկ ձևավորելու մեր տասը միլիոն հայության միաձույլ Ազգ կազմակերպությունը իր կենտրոն Հայաստան մայրաքաղաք պետությամբ:

Առավել մանրամասն դիտեք ստորև՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *