ՔԻՉ ԱՌԱՋ. Հայ աղջկա պատմությունը պարզապես ցնցեց. Ի՞նչ է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեր զրուցակիցն է Ստրասբուրգում բնակվող բլոգեր Ռոզա Սարգսյան Ֆենդերը

Կնկարագրե՞ք, թե կորոնավիրուսի վարակի տարածման առումով ինչ վիճակ է Ֆրանսիայում ու մասնավորապես Ստրասբուրգում։ Ձեր գրառումներից հստակ է դառնում, որ կա տագնապ, խուճապ, որ օրեցօր ավելի մեծ թափ է ստանում հիվանդության տարածումը։

Մեր ռեգիոնը, որի կենտրոնը Ստրասբուրգն է համարվում, ցավոք սրտի, ամենաշատ տուժած ռեգիոնն է կորոնավիրուսից։ Չէի ասի տագնապ, սակայն շատ մեծ անհանգստություն կա, որն անտեղի չի։ Ամեն ինչ սկսվեց Մյուլուզ քաղաքից, որտեղ փետրվարի 25-27-ի շրջանում կրոնական հավաք էր եղել։

Սա մարդկային շատ մեծ անպատասխանատվություն ու հիմար քայլ էր, քանզի արդեն տևական ժամանակ իրենք խոսում էին վիրուսի վերաբերյալ, հայտարարում էին, որ չի կարելի հավաքվել, սակայն չգիտես ինչու իրենց հոգևոր հովիվը որոշել էր հավաքվել։

Եվանգելիստական եկեղեցին էր, ու երկու օր նրանք այնտեղ էին։ Եթե մինչ այդ քիչ դեպքեր կային, այս դեպքում տարբեր քաղաքներից մարդիկ եկան և պատկերավոր ասած, դեպքը պայթեց, քանզի արդեն վարակված մարդիկ ցրվեցին երկրի տարբեր մասերով ու սկսեցին վարակել մյուսներին։

Որքանո՞վ են խուճապի մատնված Ստրասբուրգի քաղաքացիները, և ընդհանրապես, ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը ձեր քաղաքում։

Կա լուրջ անհանգստություն, քանզի իսկապես, գուցե Հայաստանից կամ ավելի քիչ վիրուսակիր երկրներից նայելիս ասում են՝ լավ, ինչ է եղել, որ, սակայն այստեղ արդեն ամեն երրորդ ընտանիքում մեկը վարակված է։ Ամուսինս գործարանում է աշխատում, որը Ֆրանսիայի երկրորդ գործարանն է մեծությամբ։

Ասում է, որ բազմաթիվ մարդիկ տանն են, քանի որ հիվանդ են, բազմաթիվ մարդիկ հիվանդանոցում են, ու դա ռեալ է։ Մի բան է հեռվից տեսնելը, մի բան է իսկապես էպիկենտրոնում լինելը։ Շատ խառը զգացմունքներ են։

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *